Պետպատվերում կոռուպցիա չկա. առողջապահության նախարար

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը լրագրողներից հետաքրքրվում է կոռուպցիա ի՞նչ են համարում՝ բժշկին նվիրած ծաղիկները, կոնյակը, թե՞ թանկարժեք նվերը:

Պատասխանը՝ թանկարժեք նվերները, ինչին ի պատասխան նախարարն ասում է,ո ր քաղաքացիներին պետք է կրթել, որ բժիշկներին որևէ նման հարցով չմոտենան:

Պարոն Ալթունյանը նաև ասաց, որ իր գործունեության ընթացքում եղել է, որ իրեն նվիրել են կոնյակ, բայց ոչ՝ ծաղիկ:

Բժիշկների հանդեպ նա իրեն հարուստ է համարում: Անդրադառնալով պետպատվերի ոլորտին, ասաց, որ հաջորդ տարի այս ոլորտում կոռուպցիայի մասին չեն խոսի. «Պետպատվերում կոռուպցիա չկա»,- պնդեց նա:

Երբ լրագրողներից մեկը փորձեց այլ օրինակներ բերել, նախարարը կատակելով ասաց. «Ձեր վարքագիծը նման է այն անեկդոտին՝ ես ամեն ինչ գիտեմ, ես էլ ամեն ինչ գիտեմ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել