Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանն այսօր տեխնիական բնույթի հարց ներկայացրեց կառավարության նիստին:
Հարցը ներկայացնելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին անդրադարձավ համակարգային կրճատումներին, կոմիտեի մասով նա հանձնարարեց` մինչև դրա վերջնական կազմավորումը իրեն ներկայացնել կրճատման նախագիծը, այնուհետև անդրադարձավ մյուս խնդիրներին.
«Օպտիմաալացումը փոխարինում ենք կտրուկ կրճատում բառով: ՊՈԱԿ-ների բալանսը կրճատեք, ԾԻԳ-երից հրաժարվում ենք, ՊՈԱԿ-ները կամ կենտրոնացնում ենք կամ հրաժարվում: Տնօրեն և այլն բոլոր այդ ատրիբուտիկան կտրուկ կրճատում ենք»,- ընդգծեց նախարարը:
Իրավաբան.net