«Հայաստանի ճանապարների վրա բազմաթիվ տեղերում բացակայում են ճանապարհային նշաններ, գծանշումներ, առկա են սխալ ինժեներական կառույցներ, որի արդյունքում տեղի են ունենում բազմաթիվ վթարներ, այդ թվում ծանր հետևանքներով: ՀՀ վարչապետը հայտարարում է, որ ուզում է ուղղել մեր երկիրը: Իմ կարծիքով երկիրը ուղղելը պետք է սկսել նաև ճանապարհներից , պետք է առաջինը կատարել «սխալների» գույքագրում և ծրագրավորել, թե ինչպես այդ սխալներն ուղղել: Շատ լավ օրինակ է ԱՄՆ-ում երթևեկության կազմակերպումը, որտեղ մի հատ սխալ տեղադրած նշան դեռ չեմ հանդիպել»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշում է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: