Կառավարությունն այսօր որոշեց, որ ՀՀ ԱԳՆ աշխատակազմի հաստիքացուցակում հարկավոր է ավելացվել է ևս մեկ նախարարի տեղակալի հաստիք և տրամադրել հեռախոս:
Ըստ ԱԳՆ-ի ներկայացրած նախագծի՝ վերոնշյալ փոփոխությամբ պայմանավորված էլ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 49-Ա որոշման մեջ` համապատասխանաբար ՀՀ ԱԳՆ աշխատակազմում նախարարի տեղակալի ավելացմամբ պայմանավորված ևս մեկ բջջային հեռախոս ավելացնելու նպատակով:
Նախագիծը ներկայացրեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` նշելով, որ այն տեխնիական բնույթի է կրում:
Վարչապետը դիմելով աշխատակազմի ղեկավարին հետաքրքրվեց, թե ինչպես անեն, որ նման հարցերը հանվեն կառավարության նիստի օրակարգից, որոշվեց մոտեցում որդեգրել, որ կոմիտեների քննարկումից էլ հանեն նմանաբնույթ հարցերը: