ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի գույքն ու դրամական միջոցները

Հրաչյա Ռոստոմյանը` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը հայտարարագրել է այգետնակ և հասարակական նշանակության շինություն:

Նա ունի երեք մարդատար ավտոմեքենա` MERCEDES-BENZ 320 S, BMW X5 4.8 I և TOYOTA LAND CRUISER 200 4.0:

7889

Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 12 հազար դոլար ու 3,4 մլն դրամ: Պարոն Ռոստոմյանը պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը եկամուտներ է ունեցել նաև ձեռնարկատիրական գործունեությունից ` 3,2 մլն դրամի չափով:

Հայտարարագրից երևում է, որ Հրաչյա Ռոստոմյանը մինչև պաշտոնը ստանձնելը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել: Ըստ էության, այս պաշտոնյան ինչպես 2012թ.-ին, երբ նշանակվել էր այս պաշտոնին, առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում իր մասնակցությունը (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) հանձնել է հավատարմագրային կառավարման, ինչպես նշում է Հանրային ծառայության մասին օրենքը՝

78856

Հրաչյա Ռոստոմյանը 2012թ.-ին պաշտոնը ստաձնելով ձեռնարկատիրական գործունեությունից հայտարարագրել է 21 մլն դրամ, այնուհետև, երբ կապիտալը հանձնել է հավատարմագրային կառավարման, ունեցել է 5 մլն դրամ, 2013թ. պաշտոնը դադարեցնելիս եկամուտներն ավելացել են 2 մլն դրամով:

Բացի այդ, 2012թ.-ի հայտարարագրում երևում է, որ պաշտոնատար անձը տիրապետել է նաև բնակարանի, ինչպես նաև ավելի մեծ կարողություններ է ունեցել:

7889

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել