Նոր նշանակում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ազատվել է Ոստիկանության շտաբի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ։

Ձեզ ենք ներկայացնում Արամ Զաքարյանի կեսնագրական տվյալները

Արամ Զաքարյան ծնվել է 1957 թ. դեկտեմբերի 5-ին, Երևան քաղաքում:

Կրթություն՝

1981թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը: 2000թ.` ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը:
17.11.1980 – 17.05.1982 թթ.` ծառայել է զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն՝

04.06.1982– 18.03.1986 թթ.` ՆԳՆ Քրեական հետախուզության վարչության անչափահասների գործերով տեսչության տեսուչ,
18.03.1986 – 15.01.1991 թթ.` ՆԳՆ Քրեական հետախուզության վարչության օպերլիազոր, ավագ օպերլիազոր, կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր,
15.01.1991 – 02.11.1993 թթ.` ՆԳՆ Քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ,
02.11.1993 – 07.03.1994 թթ.` Կոտայքի տարածքային ՆԳ վարչության պետ,
07.03.1994- 04.04.1994 թթ.` Կազմակերպված հանվարության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ,
04.04.1994 – 24.10.1994 թթ.` Էջմիածնի ՆԳ բաժնի պետ,
24.10.1994 – 03.04.1995 թթ.` Էջմիածնի տարածքային ՆԳ վարչության պետ,
03.04.1995 – 16.07.1999 թթ.` Երևանի ՆԳ վարչության պետ,
09.06.2000 – 15.03.2002 թթ.` ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ,
15.03.2002 – 08.08.2002 թթ.` Արագածոտնի մարզային ՆԳ վարչության պետ,
08.08.2002 – 15.03.2004 թթ.` Երևան քաղաքի վարչության պետ,
15.03.2004– 25.08.2010 թթ.` ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետ,
18.08.2011 – 24.12.2011 թթ.` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ,
24.12.2011 – 15.04.2013 թթ.` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ,
15.04.2013 –03.10.2014 թթ.` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ:
ՀՀ ոստիկանության պետի 03.10.2014 թ. հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ:
ՀՀ ոստիկանության պետի 12.10.2016 թ. հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ:

Պարգևատրվել է`
ՀՀ Նախագահի հրամանագրով` 2009 թ.` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ,
ՀՀ Վարչապետի որոշմամբ` 2006 թ.` «Շնորհակալագրով»,
ՀՀ Վարչապետի որոշմամբ` 2014 թ.` Վարչապետի հուշամեդալով,
ինչպես նաև բազմիցս պարգևատրվել է ՀՀ ոստիկանության պետի և այլ գերատեսչությունների կողմից:
ՀՀ Նախագահի հրամանագրով` 15.04.2005 թ. շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Այլ՝

Ունի մեկ դուստր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել