Վարչապետի որոշմամբ այսօր Կարեն Թամազյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ: Ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը.
Թամազյանը ծնվել է 1973 թ.-ի սեպտեմբերի 30-ին` Վանաձորում:
Կրթություն՝
1991-1996 թթ.- Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում
1996-1999 թվականներին` Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրա,
2006-2008 թվականներին` Հյուսիսային Համալսարան.
ստացել է տնտեսագետի և իրավաբանի որակավորումներ:
Աշխատանքային գործունեություն՝
1995թ. ապրիլից մինչև 1995թ. նոյեմբեր ամիսն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդում` սոցիալ-տնտեսական բաժնի ավագ խորհրդատու:շ
1996թ. մայիսից մինչև 1996թ. օգոստոս ամիսն աշխատել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ,
1996թ. օգոստոսից մինչև 1999թ. փետրվար ամիսն աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առաջին տեղակալ-գլխավոր գանձապետի գլխավոր խորհրդական,
1999թ. փետրվարից մինչև 1999թ. սեպտեմբեր ամիսն եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տրանսպորտի, կապի և ճանապարհային տնտեսության ծրագրերի վարչության պետի տեղակալ,
1999թ. սեպտեմբերից մինչև 2002թ. նոյեմբեր ամիսն աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի վիճակախաղերի և խաղային գործի կարգավորման վարչության պետի տեղակալ-բաժնի պետ,
1996-2013 թվականներին, աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում:
2002թ. դեկտեմբերից մինչև 2011թ. աշխատել է որպես ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման վարչության պետ, ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ:
2011թ. մայիսից մինչև 2013թ. մայիս ամիսը զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարության լիցենզավորման գործակալության պետի պաշտոնը:
2013թ. սեպտեմբերի 5-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար
Այլ՝
Կարիերան սկսել է 1990 թվականին Կիրովականի <<Ավտոմոտիկա>> գործարանում` 1990թ. սեպտեմբերից աշխատելով որպես էլեկտրական սարքերի հավաքողի աշակերտ, էլեկտրական սարքերի 1-ին կարգի հավաքող:
Համակարգել է կենսաթոշակային համակարգի ՀՀ ֆիանանսների նախարարության կողմից իրականացվող բարեփոխման աշխատանքները: Նախաձեռնել է թանկարժեք քարերի և մետաղների շրջանառության կարգավորման համակարգի օրենսդրական ներդրումը, Հայաստանում լիցենզավորման համակարգի հստակեցման, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կարգավորումը և կրճատումը, որի արդյունքում Համաշխարհային բանկի գործարար միջավայրի բարելավման Հայաստանի Հանրապետության գնահատականը բարձրացել է 24 կետով:
Համակարգել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքները:
Մշակել է ՀՀ հիփոթեքային վարկավորման համակարգը, ՙԵրիտասարդ ընտանիքներին` մատչելի բնակարան՚ ծրագիրը և ֆինանսական շուկայի զարգացման այլ ծրագրեր:
2007թ. սեպտեմբերից մինչև 2008թ. հունիս ամիսը դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական և <<Գլաձոր>> համալսարաններում:
Հեղինակել է մի շարք հոդվածներ: Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Ամուսնացած է: