ԼՀ-ն, ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն կստորագրեն համագործակցության հուշագիր

ԼՀ-ն, ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն կստորագրեն համագործակցության հուշագիր՝ Վանաձորում քաղաքական համագործակցության շուրջ: Այս մասին ասվում է Լուսավոր Հայաստան կոսաւկացության կողմից տարածված հայտարարությունում:

Հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում կայացած ՏԻՄ ընտրությունները կարող են դնել Հայաստանում որակական փոփոխությունների սկիզբը։ Ընտրություններից անմիջապես հետո Լուսավոր Հայաստան կուսակցության և Բարգավաճ Հայաստան կուսակցության միջև համագործակցության վերաբերյալ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կարող էր արդյունավորվել, եթե Լուսավոր Հայաստանին միանալու առաջարկին միանար Հայկական Վերածնունդ կուսակցությունը։ Այսօր ՀՎԿ-ն հայտարարել է, որ ընդունում է Լուսավոր Հայաստան կուսակցության առաջարկը պաշտպանելու Լուսավոր Հայաստան կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը և Հայաստանի երրորդ քաղաքում իրականացնելու համագործակցային կառավարում, որն ըստ էության նոր մշակույթ է Հայաստանի քաղաքական պատմության մեջ։ Տեղեկացնում ենք, որ երեք կուսակցությունների միջև առաջիկայում կստորագրվի համագործակցության հուշագիր, որը կվերաբերի Վանաձոր քաղաքի համագործակցային կառավարմանը ` հիմնված քաղաքի համաչափ զարգացման, արդյունավետ և թափանցիկ կառավարման սկզբունքների վրա:

Լուսավոր Հայաստան կուսակցություն

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել