«Մուրացան» քիմիաթերապիայի կլինիկայում բուժվող երեխաների համար փոքրիկ գրադարան է բացվել, որի մտահղացման հեղինակը Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի ուռուցքբանների, մանկաբույժներինն է, ովքեր նաև Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամներ են:
«Մուրացան» քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար, ուռուցքաբան, Արմեն Ավագյանը նշում է, որ քանի որ հիվանդները երկար ժամանակով են լինում հիվանդանոցում, նրանք պետք է հնարավորություն ունենան նաև հետ չմնալ գրականությունից և գրքից:
Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքանդր Շագաֆյանը հայտնեեց, որ երեխաների համար, գրքեր նվիրաբերել ցանկացողները կարող են դրանք թողնել Ալեք Մանուկյան 9 հասցեի, 405 սենյակում:
Մանրամասները տեսանյութում.
Ալիսա Չիլինգարյան
Տեսանյութը և լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի