ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության պատվիրակությանը

 Այսօր ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության պատվիրակությանը: Այցի նպատակն է հանձնման և քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հարցերով երկու երկրների դատախազությունների համապատասխան ստորաբաժանումների մասնակցությամբ աշխատանքային հանդիպում անցկացնելը:

Ողջունելով հյուրերին, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանը, կարևորելով երկու երկրների իրավապահ համակարգերի, մասնավորապես, դատախազությունների միջև երկարամյա և լավ ավանդույթներ ունեցող հարաբերությունները, ընդգծել է, որ ՌԴ գլխավոր դատախազությունը եղել և մնում է ՀՀ գլխավոր դատախազության հուսալի գործընկերը անդրազգային հանցավորության դեմ պայքարի գործում:

Արթուր Դավթյանը նշել  է, որ  երկար տարիների սերտ համագործակցության արդյունքում երկու երկրների դատախազությունների միջև արդեն իսկ կնքվել է համագործակցության մասին 4 համաձայնագիր, որոնց շնորհիվ առավել հստակեցվել են գործակցության ուղղություններն ու նպատակները և առավել տեսանելի են դարձել արդյունքները: Անդրադառնալով հետագա անելիքներին, ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ համատեղ ծրագրերը բավական  հավակնոտ են և դրանց իրականացումը կնպաստի երկու երկրների դատախազական համակարգերի միջև համագործակցության կատարելագործմանը:

ՌԴ գլխավոր դատախազության պատվիրակության ղեկավարը ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի անունից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է փոխանցել շնորհավորական ուղերձը: ՌԴ գլխավոր դատախազն իր և ՌԴ դատախազության անունից շնորհավորել է Արթուր Դավթյանին՝ ՀՀ գլխավոր դատախազի բարձր  և պատասխանատու պաշտոնը ստանձնելու  կապակցությամբ, վստահություն հայտնելով, որ  երկու գերատեսչությունների միջև ձևավորված բարձր մակարդակի հարաբերություններն էլ ավելի կզարգանան՝  ի նպաստ մարդու իրավունքների և ազատությունների պաշտանության և հանցավորության դեմ համատեղ պայքարի:

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ  դատախազությունների աշխատանքնային հանդիպումը, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել