ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է սկսում: “Armenian Army” ՝ «Հայկական բանակ» ապրանքանիշն առաջարկում է բարձրորակ հագուստ և պարագաներ, տղամարդկանց, կանանց և երեխաների համար:
Ըստ ծրագրի արդեն արտադրվում են “Armenian Army” բրենդի գլխարկները: Բրենդն իր տեսակի մեջ միակ հայկական ապրանքանիշն է, որը մասնագիտացված է military ոճի հագուստի և աքսեսուարների արտադրության մեջ:
Ծրագրի նպատակն է խրախուսել առողջ ապրելակերպը, նպաստել հայրենասիրությանն ու հայկական արժեքների երկարամյա պատմությանը:
“Armenian Army”-ի ֆեյսբուքյան էջն անցնելու համար կարող եք սեղմել այստեղ: Instagram-ի էջին հետևելու համար՝ այստեղ:
Ֆեյսբուքյան օգտատերերը բրենդը նշում են տվյալ հաշթեգներով՝ #ArmenianArmy #ArmenianArmyFashion #military #ArmArm #fashionarmy#armenianfashionarmy #հայաստան #հայկականբանակ #հայ