ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ավետ Բարսեղյանին շնորհվել է մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը: Հրամանագրում, մասնավորապես՝ ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության 60-ամյակի կապակցությամբ, մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջատար խմբագիր Ավետ Վարդգեսի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում»:
Շնորհագրի լուսանկարը՝ Ավետ Բարսեղյանի էջից: