Խոշոր չափի վարկ Ռուսաստանից՝ ԶՈՒ-ի համար տեխնիկա գնելու համար

ՀՀ Զինված ուժերին անհրաժեշտ ինժեներական և ավտոմոբիլային տեխնիկայով համալրելու նպատակով նախատեսվում է խոշոր չափի վարկ վերցնել:

Կառավարության վաղվա՝ սեպտեմբերի 29-ի նիստին, քննարկման է դրվելու Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ապահովում է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի հոդված 1-ի 3-րդ կետի պահանջների համաձայն պարտավորությունների կատարում:

Նշվում է, որ ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու վերաբերյալ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում ՀՀ ՊՆ և ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԸ-ի միջև կնքված N P/1605106330547 պայմանագրի ընդհանուր 2,142,347,000 ՌԴ ռուբլի արժեքի 10 տոկոսի չափով ՀՀ կողմից 214,234,700 ՌԴ ռուբլու ֆինանսավորում, որը գերազանցում է տարեկան հաստատվածին 1 մլրդ 72 մլն դրամով:

Ըստ նախագծի հեղինակ գերատեսչության՝ նշված պայմանագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի պայմանի համաձայն ՀՀ կողմից պայմանագրի արժեքի 10%-ի չափով ֆինանսավորումը չկատարելու դեպքում ՌԴ կողմից կարող են վերանայվել մատակարարման գները, որի արդյունքում կանխատեսվում է գնաճ:

Նշվում է նաև, որ այս վարկով նախատեսվում է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրով տրամադրված պետական արտահանման վարկի շրջանակներում ՀՀ ՊՆ կարիքների համար ինժեներական և ավտոմոբիլային տեխնիկայի ձեռքբերում:

Նախագիծը գործադիրին պետք է ներկայացնի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել