Սեպտեմբերի 29-ի կառավարության նիստի օրակարագային հարցերից մեկը վերաբերում է լավագույն մանկավարժներին պարգևատրելու համար կառավարության պահուստայաին ֆոնդի հաշվից գումարների հատկացմանը: Որոշման նախագիծն այսպես է հիմնավորվում.
«Արդեն 15-րդ տարին է, ինչ լավագույններին խրախուսելու նպատակով անցկացվում են «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթները, որոնց հաղթողները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պարգևատրվում են ավտոմեքենայով:
Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին 5 միլիոն 200 հազար դրամ արժեքով մեկական ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 10,400.0 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Նախատեսվում է, որ 10.4 միլիոն դրամով գնվող երկու մեքենանները լինելու են սեդան թափքով: