Սեպտեմբերի 26-ին վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել՝ վարչապետի հուշամեդալով պարգևատրելու մասին.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը` Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում իրականացված և իրականացվող ծրագրերում ունեցած նշանակալի ավանդի համար Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով»: