Այսօր նախագահի հրամանագրով առողջապահության նախարար է նշանակվել Լևոն Ալթունյանը. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Լևոն ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար»:
Լևոն Ալթունյանը ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 26-ին: 1979-1985 թվականը սովորել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում:
1999 թվականից մինչ օրս եղել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ գործադիր տնօրենը
1995-1999 -Արգո ՍՊԸ, տնօրեն,
1989-1995 Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ, բժիշկ-անեսթեզիոլոգ,
1986-1989 Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոց, բժիշկ-անեսթեզիոլոգ:
Աղբյուրը՝ ingoarmenia.am