Դժբախտ ելքով ավտովթար. մեկ հոգի զոհվել է

Սեպտեմբերի 26-ին, ժամը 18.19-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Երևան-Արմավիր հատվածի 8-րդ կմ-ին բախվել են Mercedes C240 մակնիշի (վարորդ՝ 1985 թ. ծնված Մ. Ն.) 80 OD 055, Nissan Skyline մակնիշի (վարորդ՝ Ի. Մ.) 600 LL 70 և ԳԱԶ-3110 (վարորդ՝ 1957 թ. ծնված Ս. Ա.) մակնիշի 01 UT 128 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս. Ա.-ը հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել