Ավելի քան 1000 ծնող կկարողանա այցելել սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին

«Էրեբունի-Երևան 2798» տոնականատարության շրջանականերում ուշադրության կենտրոնում կլինեն նաև զինվորները: Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ այս տարի քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կիրականացվի սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների այցի ծրագիրը:

«Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ դեսևս 2013 թ.-ից մեկնարկած բանակ-հասարակություն կապն ամրապնդող այս ծրագրի շրջանակում շուրջ 6000 ծնող է հնարավորություն ունեցել այցելելու և տեսակցելու իրենց զինծառայող որդիներին: Երևան քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ևս ավելի քան 1000 ծնող կկարողանա այցելել սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին»,-նշել է Ռուզաննա Զաքարյանը:

Միջոցառումներ են նախատեսված նաև հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրը, որի շրջանակում այցեր կկազմակերպվեն Երևանում բնակվող 100 և ավելի տարիք ունեցող 19 տարեցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել