Թիվ 44 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվել է

Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 17 հասցեի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Ա.-ին:

Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 20.000 դրամ:

Անդրանիկ Ա.-ն խոստովանել է, որ այդ գումարը գողացել է թիվ 44 երթուղու ավտոբուսում՝ մի քաղաքացու գրպանից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է տուժողը՝ 1954 թ. ծնված Վրույր Ա.-ն:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել