Արծվիկ Մինասյանը՝ իր նախարարի պաշտոնից հրաժարվելու մասին

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է իր պաշտոնավարման 7 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփումը: Ասուլիսին անդրադարձել է նաև իր՝ նախարարի պաշտոնից հեռանալու մասին լուրերին. «Հրաժարական տալու խնդիր չկա: Այս պահին ես նախարարի ժամանակավոր պաշտոնակատար եմ, շարունակելու եմ այնքան ժամանակ, քանի չի եղել նոր հրամանագիր»:

Իսկ այն հարցին, թե առաջարկե՞լ են այլ պաշտոնի անցնել, Արծվիկ Մինասյանն ասել է. «Եղել է առաջարկ տարբեր ուղղություններով: Ես որպես ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածու, այդ առաջարկությունը քննարկման առարկա եմ դարձնելու կուսակցության Գերագույն մարմնում: Պարոն վարչապետը նոր խնդիրների մասով այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել»:

Ինչ վերաբերում է նրա և նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հավանական լարված հարաբերություններին, Արծվիկ Մինասյանն ասել է. «Թվացյալ լարվածությունը առանձին հատվածների ցանկությունն է, քան իրականում կա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել