Առևանգված կինը զանգահարել է 911, այն ժամանակ երբ երեք սպանություն գործած մարդասպանը քնած էր

Օհայոյի տներից մեկում պատանդ պահվող կնոջը հաջողվել էր զանգահարել 911 ծառայությանը երբ առևանգիչը քնած էր։ Ժամանած ոստիկանները տանը երկու դի հայտանեբրեցին և ձերբակալեցին քնած մարդասպանին, տեղեկացնում է Daily News-ը:

Կինը հայտնել է, որ ինքը կապկպված է Աշլանդի տներից մեկում, սակայն իրեն հաջողվել է մասամբ ազատվել կապերից և 911 զանգահարել այն ժամանակ երբ կասկածյալ Շոն Գրեյթը քնած է եղել նույն սենյակում, տեղեկացնում է ABC News-ը։

Կինը նաև հայտնել է, որ Գրեյթին ճանաչում է մոտ երկուսուկես ամիս և որ վերջինս իր մոտ էլեկտրաշոկեր է պահում և ինքը վախենում է, որ կարող է նրան արթնացնել։

Աշլանդի ոստիկանապետ Դեյվիդ Մարսելին նշել է, որ Օհայոյում գտնվող չբնակեցված տանը բացի առևանգված կնոջից և Գրեյթից, ոստիկանությունը նաև երկու անձի դիեր է հայնաբերել։

Սպանվածներից մեկը Հուրոն կոմսության բնակչուհի 43-ամյա Սթեյսի Սթենլին էր, ով սեպտեբերի 8-ից անհայտ կորած էր համարվում:

Բացի այդ, 40-ամյա Գրեյթը քննիչներին տարավ հարևան Ռիչարդ կոմսությունում գտնվող Մենսֆիլդի տներից մեկը, որտեղ գտնվում էին նրա երրորդ զոհի մնացորդները: Ոստիկանությունը տան ետևի անտառապատ ձորակում հայտանբերեցին զոհի արդեն քայքայված մնացորդները։

abduction-bodies-found-1

Ինչպես հաղորդում է Mansfield News Journal-ը Գրեյթը խոստովանել է, որ այդ կնոջը սպանել է հունիսին այն տան մոտ, որն այրվել էր նույն ամսին տեղի ունեցած հրդեհի ժամանակ: Գրեյթը, որը ոստիկնանության ունեցած տեղեկություններվ անտուն է, քրեական հարուստ անցյալ ունի, իսկ 1997թ-ի սկզբին դատապարտված է եղել նաև կոտրանքով գողության համար:

Պատրաստեց՝ Հռիփսիմե Բաղդասարյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել