Գողություն արած անձին նույն օրը բերման ենթարկեցին

Սեպտեմբերի 22-ին, ժամը 11-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Վարդանանց և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.30-ին, նա թիվ 57 երթուղու ավտոբուսում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել