ԱԱԾ-ն Նորք-Մարաշում 2015-ի նոյեմբերի 25-ին վնասազերծված հանցավոր խմբի գործով կալանավորվածներից մի քանիսի մեղադրանքներն ավելացրել է:
Մասնավորապես` խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածով:
Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտնեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը ավելացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածով: «Արթուր Վարդանյանը չի ընդունում նոր մեղադրանքը: Իմ պաշտպանյալը համարում է, որ նոր մեղադրանքը շինծու է: Այդ կերպ իշխանություններն իր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար են տեսնում»,- նշեց պաշտպանը:
Լևոն Բաղդասարյանը նշեց նաև, որ հայտարարվել է գործի նախաքաննության ավարտ: Իսկ նոր տեղեկություններ կհայտնեն արդեն բոլոր նյութերին ծանոթանալուց հետո: