Այսօր կառավարության նիստին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց 2015 թվականի հուլիսի 2-ի` «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Հ և Տ Հակոբյաններ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին:
Ներդրումային ծրագրի շրջանակներում «Հ և Տ Հակոբյաններ» ընկերությունը նախատեսում է Դիլիջանում կազմակերպել գարեջրի արտադրություն, որի համար առկա են անհրաժեշտ շենքեր և շինություններ՝ հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով, որի համար նախատեսվում է կատարել շուրջ 632,4 մլն ՀՀ դրամ ներդրում։
Ներկայումս ընկերությունը կատարել է նախատեսված ներդրումների շուրջ 80 տոկոսը՝ 560 մլն ՀՀ դրամի չափով։ Կատարված աշխատանքների շնորհիվ՝ եփման արտադրամասը փորձարկելու համար արտադրվել է գարեջրի փորձնական քանակ։ Սակայն գարեջուրը արտադրելու և գործարանը լիարժեք շահագործելու համար անհրաժեշտ որոշ սարքավորումներ դեռ չեն ներկրվել՝ մատակարարների հետ առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Այժմ վերոնշյալ խնդիրները լուծվել են և որոշ սարքավորումներ գտնվում են ճանապարհին։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 60 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.– 90 հազ. ՀՀ դրամ, 2017թ.- 100 հազ. ՀՀ դրամ և 2018թ.-100 հազ. ՀՀ դրամ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցը լսելուց հետո ասաց, որ կա առաջարկություն՝ էկոնոմիկայի նախարարությանը նոր լիազորություններ տալու, որպեսզի այն առանցբյուրոկրատիայի ներդրողների հարցերը կարողանա լուծել:
Այնուհետև Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ նախորդ նիստին վարչապետի կողմից արված հանձարարականի ուղղությամբ քայլեր են կարատվում: Ի պատասխան վարչապետն արձագանքեց. «Շատ, շատ լավ է»: