Քրեակատարողական ծառայության բժիշկները վերապատրաստում կանցնեն

Եվրոպայի Խորհրդի կողմից ֆինանսավորվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության և քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի հետ համատեղ նախատեսվում է իրականացնել քրեակատարողական ծառայության բժիշկների կասկադային վերապատրաստում ՀՀ առողջապահության նախարարության կլինիկական բազաներումՙ այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետների հետ տարվում են համապատասխան աշխատանքներ ՀՀ կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի հետագա կրմանը խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի վերանայման նպատակով:

Հավելենք, որ ի կատարումն ՀՀ առողջապահության և արդարադատության նախարարների համատեղ հրամանի` մի շարք դատապարտյալներ և կալանավորված անձինք արդեն իսկ ներգարվվել են «Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» ծրագրում, որի շրջանակներում մասնավորապես կատարվում են արյան մեջ շաքարի պարունակության և այլ հետազոտություններ, ինչպես նաև արյան զարկերակային ճնշման չափում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել