Փոփոխություններ՝ կառավարության կառուցվածքում

Այսօրվա կառավարության նիստի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց օրենսդրական մի նախագիծ, որի համաձայն որոշակի փոփոխություններ են կատարվելու կառավարության կառուցվածքում:

Նախագծում նշվում է.

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-79-ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը շարագրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.

1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար.

2) առողջապահության նախարար.

3) արդարադատության նախարար.

4) արտաքին գործերի նախարար.

5) արտակարգ իրավիճակների նախարար.

6) բնապահպանության նախարար.

7) գյուղատնտեսության նախարար.

8) ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարար.

9) էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար.

10) կրթության եւ գիտության նախարար.

11) մշակույթի նախարար.

12) պաշտպանության նախարար.

13) սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար.

14) սփյուռքի նախարար.

15) տարածքային կառավարման եւ զարգացման նախարար.

16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար.

17) ֆինանսների նախարար.

18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար.

19) միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար»:

Վերոնշյալ նախարարությունների անվանափոխումները բացատրվում են նրանով, որ նոր լիազորություններով: Բացի այս՝ չի լինի նաև քաղաքաշինության նախարարությունը, այն կվերափոխվի պետական կոմիտեի:

Այս նախաձեռնության վերաբերյալ Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ իր համար ցանկալի չէ նախարարության անվանումից էկոնոմիկա բառը հանելը: Սրա վերաբերյալ Կարեն Կարապետյանն ասաց, որ այդ բառը չի հանվում, այլ ընդամնեը ակցենտը փոխվում է, որպեսզի ներդրողը հասկանա, որ այս երկրում ներդրում անելիս հասցեատեր ունի:

Հարց եղավ նաև, որ այս կոմիտեները շուտով չեն լինելու՝ կապված կառավարման կարգի փոփոխության հետ: Կարեն Կարապետյանը ասաց, որ եթե այս կոմիտեները մեկուկես տարի էլ աշխատեն, դա դրական է:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ևս առարկություն հայտնեց, որ այս փոփոխությունները կարող են վնասել հուշարձանների պահպանությանը: Վարչապետն ասաց, որ այս ուղղությամբ կհարցվի:

Հարցը հաստատվեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել