25 տարի առաջ սեպտեմբերի 21-ին, Խորհրդարանի որոշմամբ, անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախություն հռչակելու մասին հանրաքվե, որի արդյունքում Հայաստանը հռչակվեց անխախ պետություն: Հանրապետության քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» քվեարկեց Անկախությանը:
1991թ. սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն:
ՀՀ անկախության մասին որոշումը Խորհրդարանում ընթերցեց Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանը:
Սեպտեմբերի 21-ը մեր ազգային արժանապատվության օրն է:
Օրվա խորհուրդը առաջին հերթին ուղղված է երկրի իշխանություններին. ապահովել քաղաքացիների արժանապատիվ և անվտանգ գոյությունը իրավական պետություն և օրենքի գերակայություն ապահովող հզոր հայրենիքում, ինչը ենթադրում է, որ տարածաշրջանում մեր բանակը պետք է լինի ամենամարտունակը, մեր տնտեսությունը` ամենամրցունակը, մեր քաղաքացիները` ամենաօրինապաշտը, մեր կառավարիչները` ամենաազնիվն ու անկաշառը: