Վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկան, այնուհետև փախուստի դիմել

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Նար-Դոսի փողոցում 1992 թ. ծնված Թեհմինե Հ.-ին վրաերթի ենթարկելու մասին:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 15-ին, 1956 Սեմարա Ս.-ն ներկայացել է բաժին և խոստովանել, որ իր վարած «Մերսեդես Բենց»-ով ինքն է վրաերթի ենթարկել աղջկան:
Սեմարա Ս.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել