Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցության ընթացքում նշել է պարտքի կատարման գիտակցման կարևորության մասին

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարության եւ անձնակազմի հետ:
Ոստիկանության պետն անդրադարձավ հուլիսի դրամատիկ իրադարձություններին, այդ օրերին ՊՊԾ գնդիծառայողների գործողություններին եւ ընդգծեց պարտքի կատարման գիտակցման կարեւորությունը:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ պարեկապահակետային ծառայության ստորաբաժանումներում կարգապահության հետագա ամրապնդման, աշխատանքային մեթոդների կատարելագործման, նաեւ կադրային փոփոխությունների միջոցով դեռեւս առկա որոշ խնդիրների հրատապ լուծմանանհրաժեշտությանը եւ վերահաստատեց նոր ոստիկանության կազմավորման իր սկզբունքային մոտեցումները:
Ամփոփելով խորհրդակցությունը` Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց` պարեկապահակետային գնդի ղեկավարներին ու ծառայողներին մեկ անգամ եւս պատվիրելով առաջնորդվել օրենքի գերակայության պահպանման, պրոֆեսիոնալ հմտությունների կատարելագործման, իրավապահի բարոյական պատասխանատվության եւ անդավաճան զինակցության սկզբունքներով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել