Կառավարությունը 32 միլիոն դրամ հատկացրեց ԱԳՆ-ին

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելուն: Կառավարության որոշման նախագիծը հավանության արժանացավ: Դրանում նշվում է.

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր տպագրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2016 թվականի ինն ամսում հատկացնել 31,800.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով):
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 և 12 hավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել