Այսօր կառավարության նիստին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացրեց «Շանթ» և «Նանման» ընկերություններին հարկային արտոնությունների տալու վերաբերյալ նախագծեր: Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքվեց, թե որքան ժամանակ են ծախսել այս երկու ընկերությունները արտոնությունը ստանալու համար՝ նկատի ունենալով թղթաբանությունը: Արծվիկ Մինասյանը պատասխանեց՝ մոտ մեկ շաբաթ:
Ի պատասխան՝ վարչապետը հայտարարեց՝ «Չեմ հավատում» և հստակեցրեց, որ հարցը վերաբերում է թղթաբանությանը: Արծվիկ Մինասյանն ասաց, որ այդ պահին չի կարող ասել:
«Ինչո՞ւ, պարոն Մինասյան, դուք բիզնեսին աջակցող նախարարություն եք: Դուք պետք է իրենց ձեռքը բռնած բոլոր կառույցներով գնաք, որ իրենք իրենց ապահով զգան, որ որեւիցէ մեկն իրենց չխոչընդոտի: 1 միլիոն դրամ, 500 հազար արտոնություն է խնդրում, երեւի 7 ամիս նամակագրություն է գրել»:
Արծվիկ Մինասյանի ներկայացրած հարցերն ընդունվեցին: Կարեն Կարապետյանը հանձնարարեց նրան հետագայում ներկայացնել, թե արտոնություններ ստացած ընկերությունների դրական փոփոխությունների վերաբերյալ:
Տեսանյութը՝ շուտով: