Հողերը պատշաճ ձևով չխնամելը կարող է մի քանի միլիոն դրամի տուգանքի հանգեցնել

Եթե ցանկանում եք ձեռք բերել կամ արդեն ունեք հողատարածք և չեք պատրաստվում այն պատշաճ ձևով պահել, ապա պատրաստ եղեք տուգանվել մինչև 4-7 միլիոն դրամով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ կետով այն սահմանվում է այսպես.

Հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողերի վիճակը վատթարացնող այլ բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելը, չպահպանելը, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելը, ապօրինի տեղափոխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել