Հաճախ կրկնվող հարցերից են, թե արդյոք մերժվում են անձնագրային գործողությունները, եթե պարտապանը կամ նրա գույքը հետախուզվում են ԴԱՀԿ ծառայության կողմից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը. ՞
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է
Պարտապանի կամ նրա գույքի հետախուզումը արգելք չէ անձնագրային գործողությունների կատարման համար: Ի համեմատ սովորական պայմաններում իրականացվող անձնագրային գործողությունների, նշված դեպքում առաջանում են որոշ կազմակերպական խնդիրներ: Հաշվի առնելով այն, որ բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազայում անձի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար սահմանված է լինում տեխնիկական արգելք, հետագա գործողությունները շարունակելու համար անձնագրային ծառայության կողմից զեկուցագիր է ներկայացվում վարչություն, որպեսզի ժամանակավորապես վերացվի արգելքը:
Այնուամենայնիվՙ հորդորում ենք, խնդիրներ ունենալու դեպքում կատարել առկա պարտավորվածությունը, որպեսզի հանրային ծառայություն մատուցելիս չառաջանան բարդություններ:
ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄՆԵՐԸ ԿՐՈՒՄ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ
ՀՀ ոստիկանությունը կարևորում է քաղաքացիների իրավական իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որը մի կողմից զերծ է պահում վարչարարության բնագավառում կազմեկերպվող գործընթացում իր համար անորոշությունից կամ բարդություններից, մյուս կողմից նվազեցնում կոռուպցիոն ռիսկերը: