Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ: Սև ծովի շրջաններից դեպի Հայաստան տեղաշարժվող ցիկլոնը իր հետ կբերի անձրևներ, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում, այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Սեպտեմբերի 12-14-ին եղանակը անկայուն կլինի Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, որտեղ ողջ օրվա ընթացքում կգերակշռի ամպամածություն, թույլ անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ:

Սեպտեմբերի 15-17-ին ցիկլոնի ազդեցությունը կտարածվի բոլոր մարզերի վրա, ժամանակ առ ժաման սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը անփոփոխ կմնա մինչև սեպտեմբերի 14-ը, իսկ 15-16-ին բոլոր մարզերում այն կնվազի 5-6 աստիճանով: Եթե մինչև սեպտեմբերի 14-ը Երևանում ցերեկը սպասվում է +30…+32 աստիճան տաքություն, ապա արդեն սեպտեմբերի 16-ին ցերեկը ջերմաստիճանը չի գերազանցի +24…+26 աստիճանը:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել