ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծնվել է Երևանում, 1972թ-ի հուլիսի 10-ին: Ձեզ ենք ներկայացնում նախարարի կենսագրական մյուղ տվյալները.
Կրթություն
1987- 1988թթ. թիվ1 հեռակա դպրոց,
1989 – 1995թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ,
1995 – 1998թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N2 ամբիոն, ուրոլոգիա մասնագիտություն,
1998-2000թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի ամբիոն, ասպիրանտ,
2003թ. Առողջապահության կառավարման դպրոցի և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Առողջապահության կառավարման (մենջմենթ) և կազմակերպում» ծրագրի «Առողջապահության տնտեսագիտության, ֆինանսական կառավարման և մարքեթինգի հիմունքներ» դասընթաց,
2004թ. InDevelop Uppsala AB, Ստոկհոլմ, Շվեդիա, Առողջապահության համակարգի զարգացման բարձրագույն միջազգային ուսուցողական ծրագիր:
Աշխատանքային գործունեություն
1987-1993թթ. սանիտար, ֆելդշեր ՀՍՍՀ Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում և վիրահատարանում
2001 – 2002թթ. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի հերթապահող բժիշկ
2002-2003թթ. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուրոլոգ
2003 – 2011թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ուր հիմնադրել է ուրոլոգիայի ամբիոն և ստանձնել ամբիոնի վարիչի պարտականությունները
2003 -2008թթ. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար
2004 – 2006թթ. ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական
2005 – 2011թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, պրոֆեսոր
2006-2014թթ.- ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ
2008-2012թթ. ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրենի առաջին (բուժական գծով) տեղակալ
2009 – 2013թթ. Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ
2012 –2014թթ. «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, գործադիր տնօրեն
2014թ. ապրիլի 23 ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար
Այլ տվյալներ
2000թ. պաշտպանել է թեկնածուական թեզ «Շագանակագեղձի նախաքաղցկեղային վիճակի և քաղցկեղի կլինիկական ընթացքի կանխորոշման մոդելի հարցեր »թեմայով,
2005թ. պաշտպանել է դոկտորական թեզ «Շագանակագեղձի տարածված քաղցկեղի համալիր բուժման բարելավման կլինիկակենսաբանական հիմունքներ» թեմայով,
Երկու մենագրության և ավելի քան 70 գիտական աշխատանքի հեղինակ է:
Պարգևներ՝ ԵՊԲՀ «Ոսկե մեդալ»
ՀՀ վարչապետի շնորհակալագիր
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի: