Բեռնատարի վարորդը տեղում մահացել է

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11.15-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խոսրովի անտառի մոտակայքում՝ ձկնաբուծարանի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ԳԱԶ-5204» մակնիշի 26 LS 998 պ/հ (վարորդ` 1958 թ.  ծնված Ռ. Ա. ) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 40 մ), վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել