Այսօր կառավարության նիստից հետո ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի հրաժարականին, ասաց, որ ԱԺ-ն է հաստատելու կառավարության նոր կազմը, իսկ մինչ այդ բոլորը հիմա նախարարի պաշտոնակատարներ են:
«Իմ անձնական զգացմունքները կարևոր չեն: Տեղի է ունեցել հրաժարական, և բոլորը պաշտոնակատար են: Սա կարելի է մեկնաբանել միայն նոր կազմի նշանակումից հետո»,- նշեց նա: