Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր նոր որոշում է ընդունել՝ ՌԴ Դումայի ընտրություններին դիտորդական խումբ գործուղելու մասին: Որոշման մեջ նշվում է.
«Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք` Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2016 թվականի սեպտեմբերի 13-21-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելություն` համաձայն
N 1 հավելվածի:
2. Դիտորդական առաքելության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության
2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացրած գործուղման հաշվարկները՝ համաձայն N 2 հավելվածի»:
Որոշման հավելվածներից տեղեկանում ենք, որ դիտորդական առաքելության կազմում 12 անդամ կա: