ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 5-ին հրամանագրեր է ստորագրել «Վաստակավոր լրագրողի» կոչում շնորհելու վերաբերյալ:
ՆՀ-535-Ա որոշման մեջ նվշում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրային ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ, լրագրության բնագավառում ունեցած վաստակի համար «Հայաստանի Հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի «Մենք և մեր բառերը» հաղորդման հեղինակ-վարող Վարդգես Լենվելի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում»:
ՆՀ-534-Ա որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրային ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ, լրագրության բնագավառում ունեցած վաստակի համար «Հայաստանի Հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի «Երևան» ծրագրի ղեկավար Գայանե Բաբկենի ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում»: