«Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» ֆեյսբուքյան էջի անդամներից Արթուր Մուրադյանը հայտնում է, որ Ճանապարհային ոստիկանությանը դիմել է՝ խնդրելով վերացնել առկա խոչընդոտը, որը վթարային իրավիճակ է ստեղծում՝ վտանգի տակ դնելով հետիոտների և վարորդների անվտանգությունը: Նրա գրառման մեջ նշվում է.
«Տեղեկացնում եմ Ձեզ, որ արդեմ մի քանի ամիս է, ինչ Երևան քաղաքի, Արաբկիր համայնքի, Վահրամ Փափազյան և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում տեսախցիկների բաժանման տուփի «արկղի» սխալ տեղակայման հետևանքով փակվել է Վահրամ Փափազյանով դեպի Կոմիտասի պողոտա երթևեկող վարորդների լուսացույցի ինչպես նաև 2.1 «Գլխավոր Ճանապարհ»-ի նշանի տեսանելիությունը, ինչը բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծում՝ այդ հատվածում երթևեկող վարորդների և հետիոտների համար, քանի որ աջ առաջին գոտիով երթևեկելիս վարորդը ընդհուպ մինչև խաչմերուկին մոտենալը հնարավորություն չունի տեսնելու լուսացույցի թելադրող գույնը և 2.1 նշանը, իսկ 2-րդ գոտիով երթևեկելիս 2.1 նշանը և լուսացուցը տեսանելի են
դառնում խաչմերուկի կանգ գծին մոտ 10 մետր չհասած, ինչը բավարար չէ, որպեսզի վարորդը հասցնի ձեռնարկել անհրաժեշտ գործողությունները՝ երթևեկության մասնակիցների անվտագությունը ապահովելու համար: Ուստի հորդորում էմ Ձեզ տեղեկացնել պատասխանատու կառույցներին և անձանց հրատապ կերպով լուծել նշանին և լուսացույցին խոչնդոտ հանդիսացող «արկղի» տեղակայման հարցը, դրանով իսկ ապահովելով նշված հատվածում երթևեկության անվտանգությունը»: