Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189-րդ հոդվածում նշվում է, որ հրդեհային անվտանգության կանոնների խախտելու կամ չկատարելու դեպքում կարող եք տուգանվել 100 և ավելի հազար դրամով: Հոդվածում մասնավորապես ասվում է.
Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, կոլտնտեսություններում, հասարակական վայրերում, պահեստային շենքերում, հանրակացարաններում և բնակելի տներում, ինչպես նաև համապատասխան օբյեկտներ նախագծելիս և կառուցելիս հրդեհային անվտանգության կանոնները խախտելը կամ չկատարելը, կամ հակահրդեհային գույքի, սարքավորումների, հրդեհները հայտնաբերելու և հանգցնելու ավտոմատ միջոցների օգտագործման ու պահպանության կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում նշված խախտումները վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:
Պետական հրդեհային տեսչության պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրերում նշված ժամկետում թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները չվերացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Չտուգանվելու համար պահպանեք անվտանգության վերընշված կանոները: