Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու նոր հրամանագիր է ստորագրել՝ Երախտագիտության մեդալով պարգևատրելու վերաբերյալ: Որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաս¬տանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանում ծավալած նշանակալի մարդասիրական գործունեության համար Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Պասկալ ՄԻՇՈՅԻՆ (ՖՐԱՆՍԻԱ) պարգևատրել Երախտագիտության մեդալով»:

Ինչպես նաև. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանում ծավալած նշանակալի մարդասիրական գործունեության համար Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Վալերիի ՉԵՌՆԻԳՈՎԻՆ (ՌԴ) պարգևատրել Երախտագիտության մեդալով»:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել