Սևան-Երևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից երիտասարդ է մահացել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 3.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 35-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը՝ 1990 թ. ծնված Արսեն Սաֆրազյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել