Ձեռքի աճպարարության շնորհիվ դրամ է հափշտակել վաճառողից

Էդիկ Մկրտչյանը մեղադրվում է՝ պաղպաղակ վաճառողից խաբեությամբ գումար հափշտակելու համար: Գործը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մկրտչյանը 2016 թ. հունիսի 11-ին ժամը 20-ի սահմաններում, գումար խոշորացնելու պատրվակով Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի պաղպաղակների վաճառքի բաժնի աշխատակցին առաջարկել է իր մոտ եղած 30 հատ 1000 ՀՀ դրամանոց թղթադրամները  խոշորացնել և վերցնել 30.000 ՀՀ  դրամ:

Աշխատակիցը հաշվել է ամբաստանյալի տված 1000 դրամանոցները և հայտնել է, որ դրանք 29 հատ են:

Մկրտչյանը ետ է վերցրել 1000 դրամանոցները և սկսել է նորից հաշվել, ինչի ընթացքում գաղտնի հափշտակել է 10 հատ 1000 դրամանոց թղթադրամ և հայտնել է, որ ուղղակի շփոթվել էր: Նա ցուցադրաբար գրպանից հանել է 1 հատ 1000 դրամանոց և իր ձեռքում եղած 19 հատ 1000 դրամանոցների հետ միասին տվել պաղպաղակ վաճառողին, փոխարենը՝ նրանից վերցնելով 30.000 ՀՀ դրամ:

Ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել