5 տոննա հոգեներգործուն նյութ է ներկրվել Հայաստան

Անհատ ձեռնարկատեր Ն. Թ.-ն ՌուսաստանիԴաշնությունից ձեռք է բերել և 25.07.16թ. ՀՀ պետական սահմանով սահմանված կանոնների խախտմամբ, առանց համապատասխան լիցենզիայի առկայության, մաքսանենգ ճանապարհով ներմուծել է ներկերի արտադրության մեջ օգտագործվող շուրջ 5 տոննա քաշով «Տոլուոլ» տեսակի հոգեներգործուն նյութ: Հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Ստուգումներով պարզվել է, որ հիշյալ հոգեներգործուն նյութերը ներմուծելիս փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներին, որից հետո վերջիններիս կողմից թույլատրվել է բեռի բացթողումը:

«Տոլուոլ» տեսակի հոգեներգործուն նյութը ՀՀ պետական սահմանով սահմանված կանոնների խախտմամբ տեղափոխելու և ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայողների կողմից իրենց պարտականության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել