Իրավաբան.net-ն այս անգամ անդրադարձել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի կենսագրական տվյալներին.
Ծնվել է 1956 թ. ապրիլի 21-ին, Երևան քաղաքում:
Կրթություն
1978 թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը, 1993 թ.` Երևանի պետական համալսարանը:
Աշխատանքային գործունեություն
1980 թ. օգոստոսից մինչև 1983 թ. փետրվար ամիսն աշխատել է Երևան քաղաքի 26 կոմիսարների անվան շրջանի ՆԳԲ անչափահասների գործերով տեսչությունում , որպես անչափահասների գործերով տեսուչ,
01.02.1983-03.06.1983 թթ.` Երևանի ՆԳՎ շտաբի հաշվառման և ինֆորմացիոն վերլուծական բաժանմունքի տեսուչ,
03.06.1983-24.12.1985 թթ.` ՆԳՆ տեսչական բաժնի տեսուչ,
24.12.1985-12.12.1986 թթ.` ՆԳՆ տեսչական բաժնի ավագ տեսուչ,
12.12.1986-15.08.1989 թթ.` ՆԳՆ կազմտեսչական բաժնի ավագ տեսուչ,
15.08.1989-13.06.1990 թթ.` ՆԳՆ կազմտեսչական բաժնի հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչ,
13.06.1990-08.04.1991 թթ.` ՆԳՆ կազմտեսչական վարչության տեղեկատվության, վերլուծության և պլանավորման բաժնի պետ,
08.04.1991-11.06.1992 թթ.` ՆԳՆ կազմտեսչական վարչության պետի տեղակալ,
11.06.1992-16.06.1993 թթ.` ՆԳՆ կազմտեսչական վարչության պետ,
16.06.1993-11.10.1993 թթ. ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ,
11.10.1993-13.11.1993 թթ.` ՆԳՆ կազմտեսչական վարչության պետ,
13.11.1993-15.07.1994 թթ.` ՀՀ ՆԳՆ շտաբի պետ,
15.07.1994-15.04.1996 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ,
15.04.1996-09.06.1997 թթ.` Երևան քաղաքի ՆԳ վարչության շտաբի պետ,
09.06.1997-27.08.1999 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ,
27.08.1999-06.03.2000 թթ.` ՆԳՆ շտաբի պետի տեղակալ, ինքը և տեսչության վարչության պետ,
06.03.2000-05.11.2011 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ,
ՀՀ ոստիկանության պետի 2011 թ. նոյեմբերի 5-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի պաշտոնին:
ՀՀ Նախագահի 2014 թ. հոկտեմբերի 3-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ:
Պարգևատրվել է
ՀՀ Նախագահի հրամանագրերով`
• «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2006 թ.),
• «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով (2014 թ.),
• ՀՀ վարչապետի «Շնորհակալագրով» (2007 թ.),
• ՀՀ և այլ պետությունների մի շարք նախարարությունների և գերատեսչությունների գերատեսչական պարգևներով:
ՀՀ Նախագահի 13.04.2012 թ. հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի: