Մուսայելյան գյուղում տուն է այրվել

Սեպտեմբերի 4-ին ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոց 1-ին տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.44-ին, մարվել՝ 01.19-ին:

Այրվել է Հ. Հ.-ի տան շքամուտքի փայտյա և ջերմահարվել տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 12 քմ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել