Սեպտեմբերի 2-ին, ժամը 17.59-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի թիվ 20 շենքի և հարակից Խաչիկ Ստեփանյան փողոցի թիվ 7 շենքի նկուղները ջրալցվել են. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Վարդենիսի քաղաքապետին: