Գործադիրի նիստին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ի կատարումն վարչապետի հանձնարարականի, որոշ մանրամասներ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների վերաբերյալ:
Ըստ այդմ՝ 2014 թ. Հայաստանի Հանրապետության դեմ կայացվել է 4 վճիռ, որոնց համար սահմանվել է ընդհանուր 166 հազար եվրո հատուցման գումար, 2015թ.՝ 8 վճիռ՝ մոտ 86 հազար եվրո, 2016թ.՝ 8 վճիռ՝ մոտ 83 հազար եվրո: