Կառավարության վաղվա նիստի օրակարգային հարցերից մեկը լինելու է աշխատանքային օրը տեղափոխելը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացվելիք որոշման նախագծում նշվում է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- 2016 թվականի սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը տեղափոխել 2016 թվականի սեպտեմբերի 17-ը` շաբաթ օրը:
- Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: